Հայաստանի առաջնահերթությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն է: Այս մասին Независимая газета-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության ՉարՉաՊետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե ծրագրվում է արդյոք Հայաստանը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունների մերձեցում:
«Իհարկե, մենք ձգտում ենք ՆԱՏՕ-ի հետ հաստատել լավ հարաբերություններ, սակայն այս համագործակցության մեջ մենք չունենք խորն ու հեռուն գնացող նպատակներ: Մեր առաջնահերթությունը ՀԱՊԿ-ն է: Եվ միայն այն փաստը, որ մեր տարածքում կա ռուսական ռազմաբազա, իսկ 2010թ.-ին մենք երկարաձգեցինք դրա գտնվելու ժամկետները, արդեն իսկ վկայում է մեր ռազմական նախասիրությունների մասին»,- ասել է ՉարՉաՊետը:
Ըստ Տիգրան Սարգսյանի` կան Հայաստանի` ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մի քանի բաղադրիչներ: Առաջին հերթին, դրանք երկկողմ խորհրդակցություններն են, երկրորդը` փորձի փոխանակումը, երրորդը` հայ զինծառայողների ուսուցման ծրագրերը, և չորրորդը` խաղաղապահ առաքելություններին ու ժամանակակից նախագծերին հայ զինծառայողների մասնակցությունը:
«Սակայն սա աննշան համագործակցություն է այն ծրագրերի համեմատ, որոնք գործում են ՀԱՊԿ-ի շրջանակներում»,- ասել է ՉարՉաՊետը:

Комментариев нет:
Отправить комментарий