Страницы

06.04.2012

Ադիբեկյանը վրդովված է

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը երեկ լրագրողներին ասել է, որ անչափ վրդովված է օրեր առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի այն հայտարարությունից, թե ՀՀ-ում 12%-ն է հավատում արդար ընտրություններին: Ադիբեկյանը հուսով է, որ դեսպանը կամ ներողություն կխնդրի, կամ էլ կպատժի նրանց, ովքեր իրեն տրամադրել են այդ տեղեկությունը. «Մենք շիզոֆրենիկ չենք, մենք նորմալ ազգ ենք:
Կամ հարվածի տակ են դրել դեսպանին, կամ նա տեղյակ չէ»: Ըստ նրա` անցած շաբաթ-կիրակի ՀՀ տարածքում 1650 չափահասների շրջանում անցկացրած հարցումների արդյունքներով` ընտրողների 40%-ը հավատում է, որ կլինեն արդար ընտրություններ, աննախադեպ բարձր մակարդակով ընտրությունների անցկացմանը հավատում է 2.1%-ը, 29.9%-ն էլ կարծում է, որ կլինեն նախկինի պես լուրջ խախտումներով ընտրություններ: Ի դեպ, ըստ Ադիբեկյանի հարցման արդյունքների, ՀՀ քաղաքացիների 39.3%-ը դեռ չի կողմնորոշվել, թե ում է տալու իր ձայնը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին:

Комментариев нет:

Отправить комментарий