Страницы

09.01.2014

Ռոբերտ Քոչարյանը վախենո՞ւմ է Սերժի անունը տալ

Դեկտեմբերի 30-ին Ռ. Քոչարյանի հարցազրույցը Տիգրան Սարգսյանի համար սպանիչ էր ոչ միայն բովանդակությամբ, այլեւ ձեւով։ Սակայն քաղաքական դաշտում մի տեսակ «եթիմ» մնացած վարչապետին, ինչպես ասում են, «բաբոս էլ» կքննադատի, «պապս էլ» կհայհոյի, եթե մնում է միայն «վարչապետի շրջանակներում» ու նրա խոսքը խաղաքական չէ։
Շատ կարեւոր է, թե ով է էդ քննադատության ու հայհոյանքի հեղինակը։ Եթե դա քաղաքական ուժ կամ քաղաքական մարդ է, ապա այլ են այդ խոսքի նկատմամբ պահանջները։ Հիշո՞ւմ եք, թե որքան տարօրինակ էր, ծիծաղելի ու որքան ձեռ առան ՀՅԴ-ին, որ հայ-թուրքական արձանագրությունների առիթով արտգործնախարարության պահակից սկսած մինչեւ Է. Նալբանդյանի հրաժարականն էր պահանջում, իսկ նույն այդ արձանագրությունների իրական հեղինակ ու կնքահայր Ս. Սարգսյանին քնքշորեն հորդորում՝ «նախագահ, մի՛ զիջիր»։
Ռ. Քոչարյանը, թեկուզ ոչ լեգիտիմ կարգավիճակով, բայց ամբողջ 10 տարի ղեկավարել է Հայաստանը։ Ու այդ հիմքով էլ հավակնում է, որ իր ասածը որպես քաղաքական խոսք ընդունվի։ Քաղաքական խոսքը, սակայն, անկեղծություն ու նվազագույն համարձակություն է ենթադրում։ Ով, ով, բայց Ռ. Քոչարյանը հո շատ լավ գիտի չէ՞, որ Տ. Սարգսյան վարչապետը այլ բան չէ, քան Սերժ Սարգսյանի հանձնակատարը, կատարածուն, գործիքը։ Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Անդրանիկ Մարգարյանն՝ իր մոտ։ Եւ այդ դրվածքը հաստատվել է ի՛ր օրոք, ի՛ր կողմից՝ հակառակ ՀՀ Սահմանադրության եւ օրենքների։ Հիմա ի՞նչ. քաղաքական խոսքի հավակնող Ռ. Քոչարյանը «սպանում է» վարչապետին եւ չի համարձակվում գոնե հիշատակել Սերժ Սարգսյանի անո՞ւնը։

25.06.2013

ԵՐԱԶՆԵՐ` ՔՆԱԾ ԵՎ ԱՐԹՄՆԻ

Իշխանական բայղուշները ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս «խիստ հավաստի» բայղուշագրություններով, թե ահա` հաստատ, «հարիր տոկոսով»` ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ակտիվ քաղաքականությունից հեռանալու որոշում է կայացրել։ Նման կանխատեսումներ հնչել են 2008 թ. մարտի 1-ից անմիջապես հետո, 2008-ի ամռանը, 2008-ի աշնանը, 2009-ի ձմռանը, 2009-ի ամռանը եւ ահա` 2009-ի աշնանը։ Կանխատեսումների ինտենսիվությունը, ահա, գալիս է վկայելու, որ սա իշխանությանը ամենաշատ հուզող թեմաներից մեկն է։ Սերժ Սարգսյանը, անշուշտ, ՀՀ առաջին նախագահի ստվերից անգամ հոգեխանգարմունքի մեջ է ընկնում։ Հասկանալի է, որ շատ ավելի դաժան է գիտակցելը, որ Տեր-Պետրոսյանը միասնական ընդդիմության առաջնորդ է, դիտարկվում է որպես գործող իշխանության իրական այլընտրանք,

31.05.2013

Ախպոր պես, ձեռք մի տվեք

Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը ծավալուն հրապարակմամբ անդրադարձ է կատարել Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթին, որով նախատեսվում է վերակառուցել Հանրապետության հրապարակը: Հրապարակումը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հանրապետության հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ են ձևավորվել հրապարակի շուրջ, էականորեն աղճատելով համալիրի մասշտաբայնության և դոմինանտության կարևոր պայմանները»։ Երեք փորձից կռահեք, թե ով է այս հայտարարության հեղինակը։ Ո՛չ, դա Երևանի ավագանու ընտրություններին պատրաստվող ընդդիմության հայտարարությունը չէ։