Այսօր
«Հայկական
ժամանակ» օրաթերթը ծավալուն հրապարակմամբ անդրադարձ է կատարել Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթին, որով նախատեսվում է վերակառուցել Հանրապետության հրապարակը: Հրապարակումը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հանրապետության
հրապարակին
անմիջականորեն
հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ են ձևավորվել հրապարակի շուրջ, էականորեն աղճատելով համալիրի մասշտաբայնության
և դոմինանտության կարևոր պայմանները»։ Երեք փորձից կռահեք, թե ով է այս հայտարարության հեղինակը։ Ո՛չ, դա Երևանի ավագանու ընտրություններին
պատրաստվող
ընդդիմության
հայտարարությունը
չէ։
Ո՛չ, սա իշխանության եկած նախկին ընդդիմության՝ նախկին իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատություն չէ։ Ո՛չ, սա իշխանություններից նեղացած ճարտարապետի հայտարարություն չէ։ Չկռահեցիք։ Սա նախադասություն է Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված մի մրցույթի ներածական մասից։ Քաղաքապետարանը Երևանի Հանրապետության հրապարակը վերակառուցելու մրցույթ է հայտարարել, և դրա պայմանների նախաբանում էլ հենց գրված է այդ նախադասությունը։ Եւ սա հաշվի առնելով՝ ստացվում է հետևյալ պատկերը. մենք մեզ համար հանգիստ քնած էինք, մեկ էլ մի օր աոավոտ արթնացանք, տեսանք ինչ-որ մեկը բռնել ու հրապարակին անմիջականորեն հարող տարածքներում կառուցապատումներ է իրականացրել ու աղճատել «համալիրի մասշտաբայնության և դոմինանտության կարևոր պայմանները»։ Մինչև արթնացանք, լվացվեցինք-հագնվեցինք-տնից դուրս եկանք, որ բռնեինք այդ աղճատողներին, տեսանք թռել են՝ չկան։ Սինչև էսօր ման ենք գալիս ու չենք գտնում, բայց այդ վանդալների արած սև գործը մնաց՝ Հանրապետության հրապարակը այդպես էլ աղճատվեց ու աղճատվեց։ Ու հիմա մեծն քաղաքաշինարար ու առանձնահատուկ բարձր ճաշակ ունեցող Տարոն Մարգարյանը և նրա ՀՀԿ-ական ավագանիները վերջապես որոշեցին վերացնել այդ դավադիր վանդալների գործունեության հետևանքները և կարգի բերել Հանրապետության հրապարակը։ Իսկ հիմա փորձեք կռահել, թե ով է հայտարարված այս մրցույթի մրցութային հանձնաժողովի նախագահը։ Այո, Նարեկ Սարգսյանը։ Այն նույն Նարեկ Սարգսյանը, որը Հանրապետության հրապարակի «անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման» հետ ո՛չ մի, բացարձակապե՛ս ոչ մի կապ չունի։ Նա ո՛չ մի, բացարձակապե՛ս ոչ մի շինթույլտվություն չի տվել։ Նա երբե՛ք, մանավանդ՝ այդ կառուցապատումների ժամանակահատվածում, չի՛ եղել, բացարձակապե՛ս չի եղել Երևանի գլխավոր ճարտարապետ։ Նա էլ մեզ նման տանը քնած էր, երբ անհայտ վանդալները եկան ու կաոուցապատեցին հրապարակի հարակից տարածքը։ Նա էլ մինչև արթնացավ-լվացվեց-հագնվեց, վանդալների հետքն արդեն կորել էր։ Հա, մեկ էլ չմոռանանք նշել, որ Երևանի քաղաքապետարանի ուսումնասիրություններով՝ Հանրապետության հրապարակը «վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի, իր բոլոր բացասական ազդեցություններով»։ Փաստորեն՝ այդ վանդալները դեռ Երևանում են՝ նրանք դավադրաբար իրար հետ պայմանավորվում են ու անընդհատ իրենց մեքենաները քշում են Երևանի կենտրոնում, որ հրապարակը գերբեռնվի։

Ախպոր պես, ձեռք մի տվեք
Քաղաքապետարանում
հանկարծ նկատել են, որ հրապարակի հարևանությամբ իրականացված կառուցապատումը աղճատել է «հրապարակի համալիրի մասշտաբայնության
և դոմինանտության կարևոր պայմանները»։ Հիմա պետք է այդ աղճատումները վերացվեն։ Ի՞նչ է դա նշանակում։ Դա, առաջին հերթին, նշանակում է, որ հրապարակի ցանկացած հատվածից շուրջբոլորը նայելիս բացի հրապարակի վրա կանգնած շենքերից՝ այլ կառույցներ չպետք է երևային։ Այսինքն՝ հրապարակի շենքերի ետնամասերում շենքերի բարձրությունը պետք է սահմանափակվեր։ Սա հայտնի էր դեռ վաղուց՝ մինչև Երևանի կենտրոնի վայրենի կառուցապատումը։
Բայց կառուցապատողները,
որոնց մեծ մասը տարածքներ էր ստացել կենտրոնի բնակիչներին կարմիրբերետավորների
միջոցով իրենց տներից դուրս շպրտելու արդյունքում, մտածում էին մի բանի մասին՝ հնարավորինս շատ քառակուսի մետր կառուցեն ու հնարավորինս թանկ վաճառեն։ Քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներն էլ, բնականաբար, առանց մի կոպեկ կաշառքի, տրցակներով շինթույլտվություններ
էին տալիս։ Ու արդյունքում՝ ընդհանրապես՝ Կենտրոնը, և մասնավորապես՝ Հանրապետության հրապարակը, աղճատվեցին անդառնալիորեն։ Հիմա ի՞նչ առաջարկություններ
կարող են հնչել։ Միակ տրամաբանականը, բայց անիրականանա– լին այն է, որ քանդվեն այդպիսի շենքերի վերին հարկերը։ Մյուս անտրամաբանական,
բայց իրականանալի տարբերակն այն է, որ հրապարակի վրա կանգնած շենքերը մեկ երկու հարկով բարձրացվեն կամ, ինչպես հայտնի «շինարարն էր» ասում՝ այդ շենքերի վրա «մասանդրաներ» կառուցվեն։ Մանավանդ որ նման հարուստ փորձ մեր քաղաքային իշխանություններն
ունեն։ Հենց հրապարակից մի քանի մետր հեռավորությամբ ավարտուն շենքերի վրա հարկեր են ավելացել, ու մեր քաղաքապետարանի կարծիքով՝ դա աննկարագրելի գեղեցիկ է։ Բացառված չի, որ քաղաքապետարանի հայտարարած մրցույթի հիմնական նպատակը հենց սա է։
Քաղաքապետարանում
հանկարծ հասկացել են, որ Հանրապետության հրապարակը վեր է ածվել «տրանսպորտային գերբեռնված հանգույցի, իր բոլոր բացասական ազդեցություններով»։
Իսկ երբ հրապարակի ամբողջ շրջակայքը շուշաթղթած տուֆով ու ապակիներով «կազարմաներ էին» սարքում-ծախում, չէին մտածում, որ դրանց պետք է մեքենաներ մոտենան, հեռանան, ու հրապարակը գերբեռնվի։ Մի՞թե դժվար էր դա կանխատեսել։ Իհարկե, դժվար չէր։ Ավելին՝ դա ակնհայտ էր։ Բայց խելակորույս կառուցապատում էին։ 2008-2009 թթ. ճգնաժամը բառացիորեն փրկեց Երևանի կենտրոնը վերջնական կործանումից։ Բայց կասկածել պետք չէ։ Եթե մի հրաշքով անշարժ գույքի գները Երևանում էլի աճեն, հրապարակի շրջակայքը չէ, մեջտեղն էլ կկառուցապատեն ու կծախեն։
Այս
խնդրին մենք դեռ կանդրադառնանք, սակայն կարելի է առանց վարանելու պնդել, որ աղճատումները վերացնելու անվան տակ քաղաքապետարանը ավելի է աղճատելու հրապարակը։ Այնպես որ՝ ախպոր պես, ձեռք մի տվեք։
ՀԱՅԿ
ԳԵՎՈՐԳՅԱՆ «ՀԺ»

Комментариев нет:
Отправить комментарий