![]() |
| Նկարի հեղինակ՝ Վարպետ Նոնա |
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տաղանդաշատ սոցիոլոգն ասել է, որ եթե Ռոբերտ Քոչարյանը որպեսզի վերադառնա, պետք է թակի ՀՀԿ-ի դուռը եւ ասի` կթողնե՞ք ներս մտնեմ: ՀՀԿ-ում մի քանի ազդեցիկ մարդիկ կան, եւ նրանցից թույլտվություն է պետք ստանալ:
Ահա այսպես, ոչ ավելի, ոչ պակաս:
Իսկ այդ ազդեցիկները, ըստ Ադիբեկյանի, Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանն ու ՍԱՍ-ի Արտակն են:
Ահարոն Ադիբեկյանի հետ ամեն ինչ պարզ է: Զարմացնում են Կարեն Կարապետյանը եւ ՍԱՍ-ի Արտակը, որոնք լռում են եւ չեն շտապում սրբագրել սոցիոլոգին: Իսկ սա այն դեպքն է, որ նրանք պետք է շատ արագ արձագանքեն, այլապես նույն Կարեն Կարապետյանը եւ նրա եղբայրը պետք է հասկանան, որ նման պահվածքը կարող է համապատասխան վերաբերմունքի արժանանալ: Նույնը վերաբերում է նաեւ ՍԱՍ-ի Արտակին: Իսկապես, երբեք չպետք է կտրվել իրականությունից:
Իհարկե, ճանաչելով Ադիբեկյանին, առաջին հերթին մտածում ենք, որ սա նրա ինքնագործունեության արդյունքն է, բայց եթե Կարապետյանը եւ ՍԱՍ-ի Արտակը շարունակեն լռել, ապա այստեղից արդեն պատվերի հոտ կգա:
Իսկ ինչ վերաբերում է Ահարոն Ադիբեկյանին, ապա նա լավ կանի գոնե հիմա լրջորեն զբաղվի սոցիոլոգիայով, որը լուրջ գիտություն է եւ փորձի իր առաջին քայլերն անել այդ ասպարեզում, թե չէ քծնելով, պատվերներ կատարելով եւ պատվիրված թվեր հրապարակելով ապրելն այնքան էլ պատվաբեր չէ: Մյուս կողմից ժամանակն է, որ բոլոր քաղաքական եւ ոչ քաղաքական ուժերը հրաժարվեն ադիբեկյանների տարատեսակ ծառայություններից:
.jpg)
Комментариев нет:
Отправить комментарий