Չմոռանանք՝ սա Հայաստան է, որին հետևում են միլիոնավոր սփյուռքահայեր: Հետևում են հույսով, երազանքով, դրական տեղաշարժերի ակնկալիքով: Երբեմն հետևում են խոշորացույցով: Խանդավառվում և հիասթափվում են մեզ հետ միասին: Ճիշտ են անում: Հայրենիքի ուժը մեծ ուժ է: Մի օրինակ հիշեմ: Մի ֆրանսահայ ժամանակին ինձ պատմում էր, որ աշխատավայրում երբեք առիթ չի ունեցել իր գործընկերներին ասելու, որ ինքը ծագումով հայ է: Բայց Շուշիի ազատագրումից մի քանի օր հետո չէր դիմացել գայթակղությանը: Իր հայ լինելու մասին նա արդեն խոսում էր բարձրաձայն և հպարտությամբ: Մենք մեր հաջողություններով ի զորու ենք հայության գիրկը վերադարձնել նույնիսկ նրանց, ովքեր այսօր ուծացման ճանապարհին են: Դրա համար անհրաժեշտ է միայն մեկ բան՝ մարդիկ պետք է ոչ թե ամաչեն, այլ հպարտ լինեն Հայաստանի նկարագրով, իսկ այդ նկարագիրը պիտի կերտենք մենք: Ֆրանսահայ, թե սիրիահայ, միևնույն է, գիտակցում է, որ բոլոր խնդիրներով հանդերձ, սա Հայաստան է, և դրանով ամեն ինչ ասված է:
Այո, հարցեր շատ կան, բայց կա հարց լուծողը, և հարց լուծողը մեր ժողովուրդն է՝ Հայաստանի տերն ու ժառանգը: Այն Հայաստանի, որ այսօր ոտք է դնում իր համար նոր պատմական դարաշրջան: Պարտադիր չէ, որ այդ նորը հեղափոխությունների կամ պատերազմների ճանապարհով գա: Լուրջ առաջընթաց արձանագրած երկրների փորձը միարժեքորեն ցույց է տալիս, որ ջրի բերածը ջուրն էլ տանում է: Մնայունը խաղաղ և արդյունավետ աշխատանքով ստեղծվածն է: Մենք այդ հուսալի ճանապարհի վրա ենք, մենք հենց դա՛ ենք անում:
Ես ասում եմ՝ հետևողականորեն մի կողմ ենք նետելու ամբողջ վատն ու թերին, որ կա մեր աշխատանքում և կենցաղավարության մեջ: Դրա համար մենք բազում քայլեր արդեն արել ենք, որ դեռ նոր պիտի պտուղներ տան: Արդեն սկսում ենք վերջնախաղը: Հաղթական վերջնախաղը:
Սա նո՛ր Հայաստան է և վերջ:
Սա խոսքի ազատության, ժողովրդավարության Հայաստան է և վերջ:
Սա օրենքի գերակայության և իրավունքի Հայաստան է և վերջ:
Սա տնտեսական ազատության և մրցակցության Հայաստան է և վերջ:
Սա այստեղ ապրող բոլոր ազգերի, բոլոր քաղաքացիների համար պատասխանատու Հայաստան է և վերջ:
Սա միջազգային իր բոլոր հանձնառությունները հարգող Հայաստան է և վերջ:
Սա իր պատմությունը հիշող, նրանից հզոր լիցքեր առնող, բայց նաև հնոտիքը իր վրայից թափող, նոր պատմություն կերտող Հայաստան է և վերջ:

Կեցցե՛ Հայաստանը:
Առաջ, դեպի (ԱՆ)ապահո՛վ Հայաստան:
Նկարների հեղինակ՝ Վարպետ Օնիկ

Комментариев нет:
Отправить комментарий