Ղուկասյանի անբռնազբոս նամակին պատասխանել էր ՀՀԿ փոխնախագահ, Բուռնաշի աներորդի Գալուստ Սահակյանը, Բուռնաշի «պատերազմական հերոսության» ֆոնին Վարդանիկին համարելով պատերազմի հետեւանք:
Սա իսկապես ծանր մեղադրանք է, քանի որ փաստացի նշանակում է, որ երբ Բուռնաշը «հերոսանում» էր, Վարդանիկը զբաղված էր այլ բանով եւ այդ այլ բանի շնորհիվ է, որ դարձավ Վարդանիկ:
Ըստ երեւույթին, Գյումրիի քաղաքապետը այստեղ պետք է Գալուստ Սահակյանին պատասխանելու բան ունենա, կամ ընդունի մեղադրանքը: Կամ նա պետք է փաստարկի, որ Գալուստ Սահակյանը փոքր ինչ չափազանցում կամ խեղաթյուրում է իրականությունը, կամ պարզապես ներողություն խնդրի Բուռնաշից ու նրա աներորդուց չափը մի փոքր անցնելու եւ էմոցիայի ազդեցության տակ նամակ գրելու համար, ու հարցը համարի փակված:
Վարդան Ղուկասյանը պետք է որ Գալուստ Սահակյանից պակաս տեղեկացված չլինի թե իր, թե Բուռնաշի, թե հենց թեկուզ Գալուստ Սահակյանի “հերոսական” կենսագրության մասին:
Комментариев нет:
Отправить комментарий