Страницы

29.05.2012

Խոսրով Հարությունյանը պետք է ամաչի ինքն իրենից, այլ ոչ թե ԵԽԽՎ-ից

«Մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցն օբյեկտիվ չէ, ավելին` չի բացառվում, որ պատվիրված է ադրբեջանական քաղաքական շրջանակների կողմից»,
- լրատվամիջոցներից մեկին ասել է նորընտիր ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Դեռ ավելին, չբավարարվելով սույն գնահատականից, Հայաստանի գլխավոր քրիստոնեա- դեմոկրատը հետևյալ հաջորդ գնահատականն է տալիս. «Ես այդ կառույցի փոխարեն /նկատի ունի ԵԽԽՎ-ն/ ամաչում եմ, որ իր ներկայացուցիչը կարող է նման զեկույց ունենալ:
Մենք եվրոպական կառույցներին հրավիրում ենք ոչ թե մեզ պախարակելու, այլ` օգնելու շտկել եղած թերությունները: Մինչդեռ այդ անգլուհին /նկատի ունի ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար բարոնուհի Նիքոլսոնին/ ակնհայտ պատվեր է ստացել գալ և փորձել սևացնել մեզ»,- եզրափակում է իր միտքը պարոն Հարությունյանը:
Այ- այ – այ, «как низко вы пали»,- կասեին ռուսները:
Բոլորս էլ գիտենք, թե ինչպիսին էին անցած մայիսի 6-ի «ընտրությունները»: Այդ մասին գիտի  նաև Խոսրով Հարությունյանը, ով անդադար խոսում է քրիստոնեական և եվրոպական արժեքներից: Բայց պարզվում է, «ախորժակը բացվում է ուտելու ժամանակ»:
Փաստորեն, պարոն Հարությունյանին զայրացրել են  եվրոպացիների նույնիսկ երկչոտ  և կցկտուրգնահատականները:
Հարկ է նշել, որ այսպիսի  գնահատականներ եվրոպական կառույցներին` Հայաստանի ներքաղաքական գործընթացներին վերաբերվող, վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ են հնչում:
Ադրբեջանցիներին խառնել այս հարցում դեռ ոչ ոք ռիսկ չի արել:
Եթե այսպիսի գնահատականով հանդես գար, ասենք, երկրի գլխավոր արծիվ Խաչիկ Ասրյանը, ինչ- որ տեղ հասկանալի կլիներ:
Սակայն հայաստանյան բարքերը սպասվածից ավելի շուտ են վատթարանում: Քանզի, արտաքուստ  հանգիստ և քաղաքակիրթ համբավ ունեցող Խոսրով Հարությունյանից երբեք նման գնահատական  չէր  սպասվի:
Փաստորեն, իշխանությունն այնքան է այլասերվել, նույնիսկ քծնանքի  ձևն  ու բովանդակությունն է «ռաբիսացրել» և դարձել առավել ցինիկ:
Դժվար չէ կռահել, որ Խոսրով Հարությունյանի բառապաշարը նմանվել է ԽՍՀՄ-ի ժամանակվա ագիտպրոպագանդայի ներկայացուցիչների ձևակերպումներին:
Միայն թե պետք չէ մոռանալ, թե ինչ ավարտ ունեցավ կեղծիքի ու քծնանքի մեջ ապրող Խորհրդային Միությունը:

Դավիթ Մկրտչյան  

Комментариев нет:

Отправить комментарий